Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջեւ դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված ու կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին:
Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան`պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:
Թերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են:
Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ:
Հիմա էլ, պարզվում է, գործով դատավորն է փոխվել:
Նախկինում գործը քննում էր դատավոր Տ. Գրիգորյանը, սակայն նա այլ դատարան է տեղափոխվել, եւ հիմա գործը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տաթեւիկ Հովնանյանին: Ասել է թե` հափշտակված 290 մլն դրամը հետ վերադարձնելու հույսը գնալով կորում է: Մինչ այդ, նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը հիմա դարձել է հաղորդավար. խոհարարական հաղորդում է վարում` «Ուտում ենք Խաչիկյանի հետ» վերնագրով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02