«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենևին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն:
Ավելին՝ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, դրոշը դնել դրա վրա և աշխատանքից ազատման դիմում գրել: Չնայած վարչապետն իրավունք չունի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հրահանգ տալ, եթե ինքը դեմ է նախկին իշանությունների գործելաոճին, եթե ինքը դեմ է անօրինականություններին, եթե ինքը կողմ է օրենքին: Ինչևէ, դառնանք բուն թեմային:

Ես միշտ երազել եմ մեր երկրի ղեկավարի աթոռին տեսնել մի մարդու, որը պատկառանք կտածի ՀՀ պետական դրոշի հանդեպ: Որովհետև դրոշը գաղափար է, հոգի, որով պետք է ապրենք, առաջնորդվենք, որը պետք է սիրենք մեր հայրենիքի չափ: Բայց, ներեցեք, նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ՀՀ պետական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել Կանադայի վարչապետին՝ ինքը նույնպես կրելով դրանցից: Մի տեսակ անհասկանալի բան կա. կա՛մ վարչապետն այն ժամանակ չի հասկացել, որ դա ՀՀ դրոշն է, կա՛մ նոր է սկսել արժևորել:
Ինչ խոսք, պարզ երևում էր, որ մաքսատան դրոշին «թշվառները» երկար ժամանակ ուշադրություն չեն դարձրել, բայց դրա համար ամբողջ աշխարհի առաջ նվաստացնել մարդուն, մեղմ ասած, ճիշտ չէր: Դրոշը բարձրում և մաքուր պահելու պարտականությունը բոլորինն է՝ մաքսատունը մաքրողներից մինչև տնօրեն, և, եթե աշխատակիցը մեղավոր է, նույնչափ մեղավոր է նաև վերադասը: Նույն տոնով ժողովուրդը կարող է խոսել Փաշինյանի հետ՝ պետական խորհրդանիշի գույներով գուլպա օտարերկրացուն «հագցնելու» համար:

Ի դեպ, մաքսատան աշխատակցին նկատողություն անելուց առաջ կամ հետո վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցեր, որ փոշին մեր պետական դրոշն այնքան չի նվաստացրել, որքան նվաստացրել են վերջինիս ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, անցյալ տարվա ապրիլ ամսին դրոշի գույներով կրծկալ կրող ֆեմինիստներն ու Ջասթին Թրյուդոյի ոտքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02