Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը յոթ տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո երեկ ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից, Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ասանժը, որն Ավստրալիայի քաղաքացի է, հյուպատոսության մակարդակով աջակցություն կստանա, սակայն որևէ «առանձնահատուկ վերաբերմունքի» չի արժանանա: Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Մինչդեռ երկրի արտգործնախարար Մարիս Փայնը հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ են տվել չհամաձայնել Ասանժի արտահանձնմանը՝ այն դեպքում, եթե վերջինս ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվելու:
«Ավստրալիան միանշանակ դեմ է մահապատժին»,-ասել է ասվտրալացի դիվանագետը՝ ընդգծելով, որ արտահանձնման հարցը որոշվում է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:
Նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը հայտարարել է, որ այս ձերբակալությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում ազատ խոսքի իրավունքի համար պայքարող բոլոր ակտիվիստների համար:
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02