Հնդկաստանը հույս ունի խուսափել ռուսական Ս-400 հրթիռային համալիրներ գնելու պատճառով ԱՄՆ պատժամիջոցներից: Այս մասին AFP-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիթհարամանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը Նյու Դելիին «լսել եւ հասկացել» է՝ կապված 5,2 մլրդ դոլարով Ս-400 ձեռք բերելու որոշման հետ: Սիթհարամանը նշել է, որ Վաշինգտոնն ի գիտություն է ընդունել, որ Պակիստանին եւ Չինաստանին սահմանակից Հնդկաստանը կարիք ունի ինչպես ռուսական, այնպես էլ այլ զենքերի, որպեսզի «ուժեղ գործընկեր» մնա: Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ Ս-400-ի շուրջ բանակցությունները սկսվել են դեռեւս մինչեւ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը:
Հարցին՝ վստա՞հ է, որ Հնդկաստանը կխուսափի ամերիկյան պատժամիջոցներից, Սիթհարամանը պատասխանել է. «Այո, ես հուսով եմ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անցյալ տարի պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի զինված ուժերի դեմ Պեկինի կողմից Ս-400 եւ այլ ռազմական տեխնիկա գնելու համար: Դրանից բացի, այս համակարգերը ձեռք բերելու Թուրքիայի որոշումից հետո Վաշինգտոնը կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02