Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է մինչև տարվա վերջ սպասել բանակցությունների հարցում ԱՄՆ-ի մոտեցման փոփոխությանը: Այս մասին տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ համբերատար կսպասի ԱՄՆ-ի` բանակցությունների ռազմավարությունը փոխելու «իմաստուն» որոշմանը, որը թույլ կտա նոր բանակցություններ անցկացնել:
Այդուհանդերձ, նա նշել է, որ նման լավ հնարավորություն, ինչպես նախորդ անգամ էր, դժվար կլինի գտնել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եթե ԱՄՆ-ն գտնի ճիշտ մոտեցում և առաջարկի երկու երկրների ղեկավարների երրորդ հանդիպումը, ապա Հյուսիսային Կորեան պատրաստ է տալ իր համաձայնությունը»,- ասել է նա:
Կիմ Չեն Ընը հավելել է, որ հակառակ դեպքում միջուկային հարցի հեռանկարային որոշումը կլինի «մռայլ և վտանգավոր»:
Ամենից զատ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները «հիասքանչ» է որակել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ հնարավոր է երրորդ անգամ հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն ընդգծել էր, որ բանակցությունները երկար կտևեն: Նա նշել էր, որ երրորդ գագաթնաժողովը կարող է կայանալ, բայց դա արագ գործընթաց չէ:
Նրանց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարի՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում և ապարդյուն ավարտվել։
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02