Թերեզա Մեյը վարչապետը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն չի լքել, պնդում է գանձապետարանի կանցլեր Ֆիլիպ Համոնդը, փոխանցում է AP-ն: «Վարչապետն ասել է, որ կհեռանա, հենց գործարքը կնքի եւ մեզ Եվրամիությունից դուրս բերի: Բայց, որքանով տեղյակ եմ, այդ գործարքն առայժմ չի կնքվի»,- Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է Համոնդը: Հիշեցնենք, որ Եվրամիությունը ապրիլի 10-ի արտահերթ գագաթնաժողովում փակուղում հայտնված Բրիտանիայի համար բրեքսիթի ժամկետը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 31-ը: Եվրոպացի դիվանագետների պարզաբանմամբ՝ օրը կապված է ԵՄ ղեկավար կազմի ապագա փոփոխության հետ. նոյեմբերի 1-ին իր լիազորություններն է ստանձնելու նոր Եվրահանձնաժողովը, եւ եթե Բրիտանիան իսկապես, ի վերջո, պատրաստվում է հեռանալ, ապա կարեւոր է, որ այն չմասնակցի Եվրամիության նոր կառավարության աշխատանքին: Թերեզա Մեյը մարտի վերջին կուսակից պատգամավորներին խոստացել էր մինչեւ մայիսի 22-ը հեռանալ, եթե Համայնքների պալատը նրանց օգնությամբ, այնուամենայնիվ, հաստատի ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը: Սակայն կուսակցությունում Մեյի ավելի մեծ թվով ընդդիմախոսներ են հրապարակայնորեն ասում առաջիկայում նրան հանելու՝ հնարավոր է, մինչեւ մայիսի վերջ, եւ ամռանը կուսակցության նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02