«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։ «Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես ենք նշելու»: Իսկ հեղափոխության արդյունքներն այդքան էակա՞ն են, որ նշեք, գուցե ժամանակի գնահատականի՞ն թողնեիք. կան չկատարված խոստումներ, չկա կոռուպցիա, բայց կան կոռուպցիոն «սկանդալներ»՝ ՊՎԾ-ում, առողջապահությունում։ Դուք ե՞ւս գտնում եք, որ չկա կոռուպցիա։
«Այո, համակարգային կոռուպցիա չկա` իշխանությունների ամենաբարձր էշելոնների մակարդակով, բարձրաստիճան պաշտոնյաների որևէ ներգրավվածություն չկա կոռուպցիոն մեխանիզմներում։ Ձեր մատնանշումները վերաբերում են միջին օղակներին. ՊՎԾ-ի և մնացածի մասով ընթանում է նախաքննություն, և այդ առնչությամբ ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»: Իսկ մնացած գործերի մասով որ ընթանում է նախաքննություն ու բարձրաձայնվում է, երկակի ստանդարտների կիրառում չէ՞, ասենք, Սանասարյան Դավիթը` ԵՊՀ-ի և Արամ Սիմոնյանի, ՀՔԾ պետը՝ Քոչարյանի մասին։
«Հարցրեք բարձրաձայնողներին, ինքս երբեք չեմ բարձրաձայնել»: Ո՞վ է փոխարինում Ձեզ՝ Ձեր «սուրբ» տեղը կարծես դատարկ է։ «Տեղը սուրբ չէր, սովորական աշխատանքային տեղ էր՝ զուտ կոռուպցիայի գծով։ Այո, այսօր փոխարինող չկա»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02