«Իրատես» թերթը գրում է. «Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել:
Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով: Ընդդիմադիրներն ավելի պրոֆեսիոնալ են, քաղաքականացված: Հավասարազորության խնդիր է առաջանում, քաղաքական մարտերում իշխանությունը տանուլ է տալիս խոշոր հաշվով:
«Իմ քայլը» խմբակցությունն անգամ սեփական կառավարության նախագծերը չի կարողանում հիմնավորված պաշտպանել: Իսկ այն ձևով, որով պաշտպանում են, լավ է չանեն:
Ասվածի լավագույն օրինակը «հեղափոխությունը» արցախյան ազատամարտից վեր դասող, ԵԿՄ նախագահի պաշտոնը մեկ տարի առաջ չցանկացող, բայց միշտ դրա մասին երազող Սասուն Միքայելյանի հերթական ցնցող ու ծայրահեղ վտանգավոր հայտարարությունն էր: Պատերազմող երկրում երկրապահի ղեկավարը հայտարարում է. «Մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում, էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»:
Այս մարդուն հաճախ պետք է հորդորել, որ քիչ խոսի, հերիք չէ պետական գաղտնիք է հրապարակում, նաև պաշտպանության նախարարության տարիների աշխատանքը մեկ անհեթեթ նախադասությամբ ջուրն է գցում: Իհարկե, հաջորդ օրը հասկանալով անմտությունը, Միքայելյանը հերքեց ինքն իրեն, բայց ուղերձն արդեն համապատասխան երկրի ուժային կառույցներին հասել էր: Հետդարձ չկա: Այս իշխանությունն ամբողջ կազմով աշխատում է նույն սկզբունքով. անհավասարակշիռ հայտարարություններ են անում, հետո հասկանում, թե որքան անպատասխանատու են գտնվել, անմիջապես հերքում են»:
Պատերազմ ապրած մարդուն վայել չէ նաև խոսել զինվորներին ընդամենը մեկ ամիս առաջնագծին պատրաստելու մասին` համեմատություններ անցկացնելով խորհրդային տարիների հետ: Այդ տարիներին զինվորական ծառայություն անցած մարդն առնվազն պետք է իմանար, որ նվազագույնը 6 ամիս նորակոչիկները պետք է լուրջ պատրաստություն անցնեին, հետո առաջնագիծ գնային:
Չանդրադառնալով այլ մանրամասներին, ընդամենը մի դիտարկում. ազատամարտին մասնակցելու հանգամանքը դեռ բավարար պայման չէ խոսելու հաղթանակից ու բանակից, իսկ Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02