Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում ոստիկանների կողմից առերեւույթ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2016թ. հուլիսի 30-ին www.asparez.am լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետեւանքով Գյումրիում կին եւ անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի եւ NEWS.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել եւ վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Ընդհարումից հետո ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթեւեկությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը եւ մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:
Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02