Փաշինյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ում կարծիքով, Փաշինյանի ասուլիսն ուղղակի փիառ էր: Աշոտյանի խոսքերով, առնվազն կոռեկտ չեն Փաշինյանի այն ձևակերպումները, որ խոստումները 100 տոկոսով կատարվել են. «Բայց մի քանի փաստ ուղղակի աղաղակող են: Փաշինյանն ասում է, որ այլևս իրականություն է պետական բյուջեն կարճ ժամանակում 30-40 տոկոսով ավելացնելու մասին խոստումը: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս՝ եթե անգամ նա ճիշտ թվեր է ներկայացրել, երկու տարվա կտրվածքով 10+5 տոկոսը չի տալիս խոստացած 30-40 տոկոսը: Բացի դրանից, 2018 թվականի պետական բյուջեի եկամտային մասն արդեն ձևավորված էր ավելի դրական սպասումներով: Վստահ եմ, որ նրա բացակայությամբ պետական բյուջեն ավելի կավելանար: Մյուս սուտը, որ նա ասաց, «Սաշիկի արագաչափերի» մասին էր: Նա բացառապես խոսեց համաներումների մասին՝ տուգանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ տուգանքները ներվել են մեր և ձեր հաշվին: Սակայն նա այդպես էլ չբացատրեց, թե ինչու է մինչև հիմա օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձևակերպումը: Նա այս մեկ տարվա մեջ չի կարողացել ապացուցել, որ դրանք Ալեքսանդր Սարգսյանինն են: Ավելին՝ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը, ով նախկին ՃՈ աշխատակից է, մի քանի անգամ ասել է, որ այդ արագաչափերը երբեք Սաշիկ Սարգսյանին չեն պատկանել: Ինչո՞ւ է Փաշինյանը հերթական անգամ մեր և ձեր ականջին կախում այս մակարոնը: Ինչ վերաբերում է Մարտի 1-ին: Նա դեռ օգոստոսի 17-ին հայտարարեց, որ այն բացահայտված է: Երեկ կրկնեց այդ միտքը՝ մի փոքր ձևափոխելով, թե գրեթե 100 տոկոսով է բացահայտված: Սակայն Մարտի 1-ը բացահայտված չէ, քանի դեռ բացահայտված չեն 10 զոհերի մահվան հանգամանքները»: ՀՀԿ-ական նախկին պատգամավորի խոսքերով, Փաշինյանը ստել է նաև Ընտրական օրենսգրքի, հայ-ամերիկյան, հայ-ռուսական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս: Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև նրան, որ Փաշինյանն իր լայվի մեջ բառ անգամ չի ասել ԼՂ հակամարտության մասին՝ մտահոգիչ համարելով այն և նշելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն քնել է, իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնեցված են աշխատում. «Պարզվում է, որ Վիեննայում Ալիևի հետ հանդիպմանը դուք չեք բավարարվել միայն հումանիտար նախագծերի քննարկմամբ: Սրա մասին նույնպես պետք է պատմեք»:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44