Իրանում մահապատժի են ենթարկել 20 սունի դատապարտյալի, որոնց իշխանությունները մեղադրում են ահաբեկչության, սպանությունների եւ ազգային անվտանգությունը խափանելու մեջ, փոխանցում է IRIB իրանական գործակալությունը: Նրանք կախաղան են բարձրացվել օգոստոսի 2-ին:
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջավադ Մոնթազերին հայտարարել է, որ «այդ մարդիկ սպանություններ են կատարել, այդ թվում՝ կանանց եւ երեխաների»: Նրա խոսքով՝ քրդական որոշ շրջաններում սպանելով սուննի կրոնական առաջնորդների՝ նրանք ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը:
Իրանի հետախուզության նախարարությունը նախկինում հանդես է եկել հայտարարությամբ, որում մանրամասն ներկայացրել է 2009-2011 թվականների միջեւ կատարված 24 զինված հարձակումները: Բոլոր հարձակումները կատարել է միեւնույն խումբը: Գերատեսչության տվյալներով՝ խոսքը «Թաուհիդ եւ Ջիհադ» խմբավորման մասին է, որը պատասխանատվություն է կրում նշված ժամանակահատվածում Իրանի արեւմտյան նահանգներում 21 մարդու սպանության համար:
Ինչպես նշել է Մոնթազերին, ընդամենը հայտնաբերվել է խմբավորման 102 անդամ: Նրանց մի մասը սպանվել է ոստիկանության հետ զինված բախումների ժամանակ: Մնացածը ձերբակալվել են եւ դատապարտվել կամ մահապատժի, կամ երկարաժամկետ ազատազրկման:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02