Ընտրական օրենսգրքի հայեցակարգում, որը ներկայացվել է Ազգային ժողով, կատարվել են փոփոխություններ, որոնցից մեկը կուսակցությունների նախընտրական ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ընդգրկելու դրույթի վերաբերյալ է:
Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԸՕ ներկայացված առաջին տարբերակում կուսակցությունները պարտավոր էին իրենց ցուցակներում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, բայց քննարկումների ընթացքում, ընդդիմության կողմից բերվող փաստարկների արդյունքում, փոխեցին դրույթը:
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ ցուցակում ազգային որևէ փոքրամասնության ներկայացուցչի առկայությունը պարտադիր է, երաշխավորվում է, բայց թեկնածուների ընտրությունը վերագրվում է քաղաքական տվյալ ուժին:
«Մենք փորձում էին երաշխավորել այն, որ ազգային փոքրամասնություններն ունենան մեկական ներկայացուցիչ խորհրդարանում: Բայց հնարավոր է նաև այլ մոդել, որ համայնքը առաջադրի իր թեկնածուին: Այս դեպքում այլ երկրների փորձը հուշում է, որ համայնքներն ընտրությունների պատճառով տրոհվում են, հայտնվում են նորերը, որոնք ներկայանում են որպես համայնք և հարցը դառնում է վիճելի: Դրա համար կուսակցությունները պիտի որոշում կայացնեն՝ ում են ընդգրկում իրենց ցուցակներում: Կախված նրանից քանի մանդատ է ստացել այս կամ այն կուսակցությունը, այն մանդատ է ստանում առաջադրելու նաև ազգային փոքրամասնության թեկնածուներ»,- բացատրեց Հարությունյանը:
Իսկ թե ինչ կլինի, եթե կուսակցությունը չներկայացնի ազգային փոքրամասնության թեկնածու, նախարարը նշեց. «Տեղերը պետք է երաշխավորված լինեն: Տեսական դեպքերը, թե ինչ կլինի, եթե նման թեկնածու չներկայացվի, ես իսկզբանե բացառում եմ: Դա նույն է, որ հարցնեք՝ ինչ տեղի կունենա, երբ կուսակցությունը չմասնակցի ընտրություններին»:
Հաջորդ փոփոխությունը, որը քննարկումների արդյունքում կայացվել է, Հարությունյանի խոսքով խորհրդարանում կանանց և տղամարդկանց ներկայացվածության վերաբերյալ է: «Առաջին տարբերակում կանանց ներկայացվածությունը նախընտրական ցուցակներում հնգյակներում էր՝ նվազագույնը քսան տոկոս: Հիմա, կարծում ենք, որ ներկայացվածությունը պետք է լինի առաջինից չորրորդ համարներում քսանհինգ տոկոս, առաջինից ութերորդ համարներում՝ նույնքան և այսպես շարունակ: Չի կարող ձևավորվել որևէ մեկ խմբակցություն, որը բաղկացած լինի մեկ սեռի ներկայացուցիչներից: Մանդատները, որոնք հասանելի են կուսակցությանը բաժանվում են հիսուն-հիսուն չափով: Հիսունը գնում է տարածքներ: Տարածքներում՝ ձայնի իրավունքը պատկանում է ընտրողներին, ու չի բացառվում, որ ընդգրկվեն մեկ սեռի ներկայացուցիչներ: Բայց մեր խնդիրն է, որ կանանց ներկայացվածությունը չնվազի, այլ՝ աճի: Դրա համար, երբ պատգամավորներից մեկը վայր դնի մանդատը, նրանց պետք է փոխարինի կինը: Եթե մանդատը վայր դնողը կինն է, պետք է փոխարինի հաջորդ կինը, եթե անգամ պատգամավորին հաջորդողը տղամարդ է: Իսկ եթե տղամարդ է՝ նրան փոխարինելուն ևս պետք է գա կինը»:
Tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02