Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Եթե ամեն մեկն ինքն է իր համար աշխատանքի պայմաններ ստեղծելու, պետության իմաստը ո՞րն է... ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մտքեր հնչեցրեց... Համաձայն եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն ստանձնի, կիսում եմ իր մոտեցումը, որ մարդ պետք է ձգտի համապատասխան հմտություններ ունենալ, որպեսզի կարողանա հաջողության հասնել, բայց մի կարևոր խնդիր կա... Հայաստանի բնակչությունը բաժանված է մի քանի շերտերի. Մի մասը կրթություն է ստացել, աշխատել ԽՍՀՄ տարիներին, այս մարդկանց մոտեցումները տարբեր են, ինչքան էլ փորձեն հարմարվել կապիտալիզմի կանոններին, ոչ բոլորի մոտ դա կարող է լիարժեք ստացվել, մյուս մասը կրթություն է ստացել, աշխատել նորանկախ Հայաստանում, երբ դեռ հստակ չէր ոչ մի խաղի կանոն, այսպես ասած, կրթվում և աշխատում էին ով ինչպես կարող էր և նոր սերունդը, որը կրթություն է ստացել և աշխատում է արդեն քիչ, թե շատ հարաբերական կայացած Հայաստանում, սակայն կրթվել և աշխատել է նախորդ երկու խմբի ներկայացուցիչների ազդեցության ներքո... Այսինքն, երբ խոսում ենք որակյալ աշխատուժի, հանրության պատասխանատվության, հմտությունների և այլնի մասին, պետք է հասկանալ, թե ինչ տիպի մարդկանցից է բաղկացած մեր հասարակությունը, այդ մարդկանց հնարավոր չէ մի օրում ասել՝ վերջ, այսուհետ դուք ոչ թե մտածում եք այնպես, ինչպես ամբողջ կյանքում եք մտածել, այլ բոլորովին այլ կերպ... Փաստացի ՀՀ-ում կան բազմաթիվ գործազուրկ մարդիկ, ովքեր չունեն համապատասխան գիտելիք, կրթություն, հմտություններ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ունեն վերոնշյալը, բայց աշխատանք չունեն: Ի՞նչ անել այն մարդկանց հետ, ովքեր գործազուրկ են, բայց ունեն թերի գիտելիքներ, ոչ բավարար հմտություններ: Այդ մարդկանց ասենք՝ գնացեք լեզու սովորեք, կրթություն ստացեք, որ աշխատե՞ք, եթե աշխատանք չեք գտնում, ուրեմն դուք եք մեղավոր, մի բան սխալ եք անում: Լավ, այդ մարդիկ չեն կարող չապրել, հաց չուտել առանց աշխատանքի, որ կարողանան նորից կրթվել, գիտելիք ձեռք բերել: Իմ պատկերացմամբ, պետության իմաստը հենց այն է, որ նման մարդկանց համար պայմաններ ստեղծվի, կարողանալ այնպես անել, որպեսզի նույնիսկ ոչ մի հմտություն չունեցող մարդն աշխատի՝ օգուտ տալով թե ինքն իրեն , թե հասարակությանը, թե պետությանը: Եթե ամեն մեկն ինքն է մտածելու, թե ինչպես է իրեն գրավիչ աշխատող դարձնելու, իր պայմանները ոնց է բարելավելու, այդ դեպքում զուտ տնտեսական հարցերի կարգավորման տեսանկյունից պետության իմաստը ո՞րն է...
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44