Հուլիսի 31-ին իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով: 218-րդ հոդվածով ՝ պատանդ վերցնելը, և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Խմբավորման անդամների մի մասի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի խոսքով` պատանդ վերցնելու հոդվածով մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ հուլիսի 29-31-ը բժիշկները պատանդի կարգավիճակում են եղել։
«Բայց ունենք մի քանի փաստեր` բժիշկները մուտք են գործել` իրենց բժշկական առաքելությունը կատարելու և վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար. այն վիրավորներին, ովքեր իշխանությունների կողմից կրակ բացելու հետևանքով ստացել էին ծանր մարմնական վնասվածներ, և բուժօգնության` այսինքն` հիվանդանոց տեղափոխման խնդիր ունեին: Ունենք բժիշկ, ով մինչ այդ էլ հերթապահություն է կատարել, ներս է մտել, դուրս եկել, հիվանդներ տարել, բուժօգնություն ցույց տվել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ ստեղծվել է իրավիճակ, երբ խմբի վիրավոր տղաներից ոմանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, սակայն բուժօգնության կարիք են ունեցել:
«Այդ ժամանակ է խնդիր եղել, իրենք ասել են` թող հերթափոխը գա և ձեզ փոխարինի: Այնտեղ որևէ մեկը պատանդ չի պահվել, պատանդի կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է: Նրանք մշտապես հեռախոսակապ են ունեցել, ում հետ ցանկացել՝ խոսել են: Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկին, թե նրանք գնդի տարածքում չեն կարողացել ազատ տեղաշարժվել, հարգելիներս, ինչպե՞ս կարող էին նրանք ազատ տեղաշարժվել, երբ անընդհատ գնդակոծություններ էին տեղի ունենում, և մարդիկ էին ստանում հրազենային վնասվածքներ: Նրանք ազատ չեն տեղաշարժվել, որովհետև նրանց անվտանգության հետ կապված խնդիր է եղել, նրանք կարող էին ընկնել կրակահերթի տակ: ԱԱԾ-ի կողմից անգամ տեսանյութ հրապարակվեց, որում բուժաշխատողներից մեկն ասում է` մեզ ասացին` խնդրեմ, դուրս եկեք, բայց մենք չենք երաշխավորում ձեր անվտանգությունը, որովհետև կարող են մտածել, թե մենք ենք հագել ձեր բժշկական համազգեստն ու դուրս ենք գալիս, և կրակեն: Այդ պատճառով նրանք վախեցել են և դուրս չեն եկել»։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44