Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկիր մուտք գործելու ոչ մի օրինական հիմք չունի, գրում է gazeta.ru-ն:
Սահմանապահ ծառայությունում հիշեցրել են, որ Սաակաշվիլին 2017թ.-ին ապօրինի կերպով հատել է Ուկրաինայի և Լեհաստանի սահմանը, և վերահաստատել, որ իրավախախտումների պատճառով նրա մուտքն Ուկրաինա արգելված է մինչև 2021 թ., ընդ որում՝ արգելքը հիմնավորված է Ուկրաինայի օրենքներով:
«Քանի դեռ Պորոշենկոն նախագահ է, ես Սահմանապահ ծառայությունից այլ պատասխան չէի էլ ակնկալում: Ոչինչ, սպասման այսքան ամիսներից հետո մի փոքր էլ կհամբերեմ»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանապահ ծառայության հաղորդագրությանը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ արդեն դեպի Կիև տոմս ունի: Նա նշել էր, որ դիմում է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայություն իր դեմ սահմանված արգելքի չեղարկման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի փետրվարի 12-ին Սաակաշվիլին ձերբակալվել էր Կիևում և ինքնաթիռով Լեհաստան ուղարկվել:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02