ՀՀ Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կարողացավ վերապրել՝ աշխարհասփյուռ դառնալով և երկրագնդի ամեն անկյունում կառուցելով իր տունը, շենացնելով իր բնակության վայրը, պահպանելով ինքնությունը, լեզուն, կրոնը, կապը հայրենիքի հետ: Իր պատմական հայրենիքից զրկված հայը կարողացավ դառնալ Հայաստան պետության դեսպանն ամենուր՝ աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ: Կրակից, մոխիրներից, արյունից վտարանդի հայը կարողացավ նորից արմատ գցել ու ապրիլը դարձնել ապրելու ու հաղթելու ամիս: Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզնից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են, ամեն մեկն իր ընտանիքի պատմությունն ու ոդիսականն ունի: Այսօր մենք ցանկանում ենք սփյուռքի հետ համահայկական օրակարգ մշակել, որում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առանցքային տեղ է ունենալու: Այդ գործընթացում հայկական սփյուռքի դերն անգնահատելի է: Այսօր մեր երախտիքի խոսքը մեկ անգամ ևս ասենք բոլոր այն անհատներին ու ժողովուրդներին, որ գրկաբաց ընդունեցին Հայոց ցեղասպանության գաղթական զավակներին: Այսօր եկեք շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Մենք պաշտպանելու ենք մեր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու ենք ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար: Այս օրը մեզ համար հատուկ խորհուրդ ունի: Այն նախևառաջ մեզ պատգամում է միասին զարգացնել մեր պետությունը, քայլել կողք կողքի, աջակից ու սատար լինել միմյանց, լինել արժանի քաղաքացի ու պահպանել սեփական ինքնությունը սփյուռքում և Հայաստանում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02