Երևանում ապրիլի 23-ին կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և իրավապայմանագրային բնագավառներին առնչվող հարցերին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության խորացման հեռանկարներին:
Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին մարտի 12-13-ը Երևանում կայացած hայ-բուլղարական Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի և դրա շրջանակներում կայացած գործարար համաժողովի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ` կարևորելով վերջիններիս իրագործման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը:
Փոխնախարար Ադոնցը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԲՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ «Պաշտպանի աշխատակազմը կամրապնդի կարողությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում» և «Երեխայի խնամքի համակարգի բարեփոխում. Բուլղարիայի փորձի ուսումնասիրում և ներդրում» ծրագրերի իրականացման կապակցությամբ։
Նույն օրը Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02