Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ոստիկանությունը պատճառաբանել է, որ Ստամբուլի իշխանությունները չեն արտոնել արարողության իրականացումը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սուլթանահմեթ հրապարակում է գտնվել նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ավելի ուշ Փայլանը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ եկած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ միասին մամուլի ասուլիս անցկացնելու նպատակով հեռացել է հրապարակից: Ասուլիսը տեղի է ունենալու Մարդու իրավունքների ասոցիացիայի շենքում:
Թեմայի վերաբերյալ թուրքական «Evrensel» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը հիշեցրել է, որ ամեն տարի այդ նույն հրապարակում մամուլի ասուլիս է անցկացվել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների ու սպանությունների թեմայով:«Այս տարի հիշատակի միջոցառումն արգելվեց: Ոստիկանությունը մեզ տեղեկացրեց, որ արգելվել է: Չկարողացանք իրացնել սահմանադրությամբ մեզ տրված մամուլի ասուլիս անցկացնելու իրավունքը»,- ասել է Փայլանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպնության խնդրին լուծում չգտնող իշխանությունը նախընտրում է լռեցնել ու ճնշել հանրությանը:
«Բոլոր այն հանցագործությունները, որոնց հետ չեն առերեսվում, կրկնվում են և, ցավոք, այսօր էլ տեսնում ենք այդ հանցագործությունների կրկնության հետևանքները»,- ասել է հայ պատգամավորը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44