«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին: «Ճամփին եմ. գնում եմ Ղարաբաղ` այնտեղ անցկացնելու Քաղաքացու «տոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը: Հարցն ուղղակի հունից հանեց Էդուարդ Շարմազանովին. «Իմ տոնացույցում նման անհեթեթ տոն չկա, տոնացույցս սկսվում է Ամանորով, հետո Սբ ծննդյան, բանակի, Սարդարապատի, անկախության տոներն է։ Նման տոն չկա։ Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել, ոնց են սեւ-սպիտակի բաժանե՞լ»: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նույն հարցին ի պատասխան՝ կարճ կապեց. «Ես ամեն օր եմ քաղաքացի»: ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն ավելի լակոնիկ գտնվեց. «Ուուո՞ւմ տոնը...»: Էդմոն Մարուքյանն ասաց` այդ օրը Հայաստանում չի լինի. «Գիշերը մեկնում եմ Գերմանիա` մասնակցելու գերմանական լիբերալների 70-ամյակի միջոցառումներին»: ԲՀԿ-ական Արման Աբովյանը ոչ մի կերպ չէր կողմնորոշվում, թե ինչ կարելի է անել այդ օրը: Դժվար կացության մեջ էր նաեւ ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն). «Դե, առաջին անգամն է, չգիտենք, պետք է նշենք, որ իմանանք` ինչ անենք-ինչ չանենք»: Վարչապետ Փաշինյանն ասել է` եթե մանղալը դնեք Հանրապետության հրապարակում, խորոված անեք, ես էլ կմիանամ։ «Դե, որ ասել ա` կանենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02