«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, և քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ ոչ»: Բա ի՞նչ է լինելու։ «Շարունակական ֆիասկո. փորձելու են ծախսային մասից կտրել-կպցնել հավաքագրումներին, ինչն էլ կնշանակի, որ քաղաքապետն իր պարտավորությունները չի կատարում, չի կարողանում տնտեսություն վարել»: Տեղեկություն կար, որ եթե ամռան տապին ևս չկարողանան աղբահանությունն իրականացնել, հրաժարական կպարտադրվի։ «Չեմ կարող ասել՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ, սակայն ինձ համար ակնհայտ է մեկ բան` տարվա կեսը 10 ամիս է անում, և եթե այդ խնդիրը չի լուծվում, ինքնին նշանակում է, որ քաղաքը ղեկավարելու ունակության խնդիր ունենք»: Ըստ որոշ աղբյուրների՝ Մարությանն այս ընթացքում 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ», նա չի համաձայնել նաև այն պատճառով, որ չունեն հարմար թեկնածու։ «Այդպես է, թե` ոչ, իրենք կիմանան, բայց, ելնելով հանգամանքից, որ ավագանու ընտրությունները չընթացան քաղաքային տրամաբանության մեջ, բացառապես «սևի և սպիտակի» քաղաքական հենքի վրա էին, և Փաշինյանն ասում էր` քվեարկեք «Իմ քայլի» օգտին, որպեսզի խորհրդարանն արձակվի, կարծում եմ` այդ օրը չի ուշանալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02