168.am -
Երգահան Արա Գևորգյանը կոչ է անում իր գործընկերներին համերգներ կազմակերպել ու ողջ հասույթն Արցախին ուղղել: Ծիծեռնակաբերում լրագրողների հետ զրույցում երաժիշտը տեղեկացրեց, որ իր արտասահմանցի գործընկերների հետ հավաքել են 360 հազար դոլար, որն հատկացնելու են զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը:
Արա Գևորգյանը տեղեկացրեց, որ կամավոր զինվորագրվել է, սակայն իրեն դեռ հերթ չի հասել առաջնագիծ գնալու համար: «Այս դեպքերը պարզ դարձրին, որ մենք հիանալի ժողովուրդ ենք ու իրավունք ունենք արժանապատիվ ապրելու: Այս ընթացքում կարողացա դասեր քաղել, որ պետք է ոչ միայն այս վտանգի պահին լինենք հայ զինվորի կողքին, այլև մշտապես` նյութապես, բարոյապես, զենքը ձեռքներիս: Այդ միասնությունը պետք է պահպանել ու վայր դնել կուսակցական բոլոր դրոշակները, մտածել մեր ժողովորդի, բանակի մասին: Եթե կա հնարավորություն է լ ավելի զինել ու համախմբել մեր ժողովրդին, ապա դա պետք է անել, և այդպիսով մեզ հաղթել չի լինի»,-նշեց երաժիշտը` հավելելով, եթե այսքան ժամանակ չեն կարողացել հայերին ոչնչացնել, ուրեմն չեն էլ կարողանա:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման շրջանակում ազատագրված տարածքների զիջման հնարավորությանը` Գևորգյանը նկատեց, որ ինքը խաղաղության կողմնակից է, և հույս ունի, որ այն կհաստատվի հայության համար շահավետ տարբերակով: «Երբ մեզ պարտադրված է պատերազմ, մենք ստիպված ենք խաղաղություն պարտադրել, դրա ժամանակ ինչ կշահենք, ինչ կզիջենք, չենք հաշվում: Տա Աստված, որ մենք միշտ շահողի դերում լինենք, քանի որ անընդհատ պատմության ընթացքում փոքրացրել են մեզ, պետք է կարողանալ առիթը ճիշտ օգտագործել ու ընդլայնվել: Ես խաղաղության մարդ եմ, եթե կարելի է խաղաղ բանակցությունների միջոցով պահպանել այդ ամենը, ես միայն դրա կողմնակիցն եմ»,-ընդգծեց նա:
Պատասխանելով ի՞նչ անենք, որ նման դեպքեր էլ չկրկնվեն հարցին՝ Արա Գևորգյանը նշեց. «Ուժեղ է պետք լինել, միակամ, հզոր: Միայն այդ դեպքում կարելի է պարտադրել խաղաղություն»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02