Մեծ Բրիտանիայի դատաբժշկական փորձագետները զինված ուժերի հետ համատեղ մտադիր են երկրում բացել առաջին «ագարակը», որտեղ հնարավոր կլինի ուսումնասիրել մարդկային մնացորդների քայքայումը: Ծրագրի ղեկավարները հույս ունեն, որ կառույցը կբացվի արդեն 2019 թվականին, գրում է hightech.fm-ը:
Նման հաստատությունները, որոնք վաղուց գործում են Միացյալ Նահանգներում, իսկ վերջերս նաև՝ Նիդեռլանդներում և Ավստրալիայում, վերահսկվող պայմաններում ուսումնասիրում են հյուսվածքների և ոսկրերի քայքայման տվյալները, ինչպես նաև հողում, օդում և ջրում դիակի շուրջը տեղի ունեցող քիմիական փոփոխությունները, որոնք օգնում են դատաբժշկական քննիչներին և հետախույզներին:
Հետազոտողները պնդում են, որ դրանք կարևոր տեղեկություն են տրամադրում քրեական հետաքննությանը, որոնք կենդանիների վրա կատարվող ուսումնասիրություններով հնարավոր չէ ձեռք բերել: Քննադատները, իրենց հերթին պնդում են, որ այսպիսի հաստատությունները «սարսափելի են» և հետազոտության անհրաժեշտությունն ապացուցված չէ։
Փաստաթղթերը «ագարակի» ճշգրիտ վայրը չեն բացահայտում, սակայն նշում են, որ տարածքը նախատեսվում է հիմնել Պաշտպանության նախարարությանը պատկանող հողերում:
Բրիտանական նախագիծը, որը, ըստ դատական փորձագետների, «վաղուց հասունացել է», ղեկավարում է Հադերսֆիլդի համալսարանի դատական անթրոպոլոգ Աննա Ուիլյամսը, որը նման կառույցի ստեղծման կողմնակիցն է: Նրա խոսքերով՝ չպետք է թույլ տալ, որ բրիտանական դատաբժշկական փորձաքննությունն ու դրան վերաբերող բոլոր հետազոտությունները այլ առաջատար երկրներից հետ մնան:
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44