Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գյումրի, հանդիպել հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծանոթացել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի աշխատանքին: Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը, «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը։ Պաշտպանը կարևորել է այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ ընդգծելով, որ իր աշխատանքի առաջանային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է նաև համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։ «Արեգակ» փուռ-սրճարանը հիանալի օրինակ է՝ ինչպես հնարավոր է բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարիքները, ստեղծել ներառական միջավայր և հնարավորություն տալ նրանց ինքնուրույն կյանք վարել: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- հանդիպման ժամանակ նշել է Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ գաղափարների տարածմանը: Գյումրիում Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն: Մարզային այցի ժամանակ Արման Թաթոյանը հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը պայմանավորվել են քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02