Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ASALA-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուր պանթեոնում։ ԱՍԱԼԱ - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-ից մինչև 1990-ականներ։ «Մենք խոստորեն դատապարտում ենք 1973թ. հունվարի 23-ին Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մոհմեթ Բայդարին և նրա տեղակալ Բահադիր Դեմիրին սպանած հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Երևանում գտնվող զինվորական պանթեոնում»,- «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Յանիկյանի հերոսացումը համարում է անընդունելի և դա որակում որպես հանցագործություն: Գուրգեն Յանիկյանն ականտես է եղել Հայոց ցեղասպանությանը: Տեսել է, թե ինչպես են թուրքերը դաժանաբար սպանում իր ավագ եղբորը: Ամբողջ կյանքում չի մոռանում այդ զարհուրելի տեսարանը: Ծնունդով Էրզրումից է: Պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: Յանիկյանն իր հուշերում գրել է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել զենք գործածելու ու արյուն թափելու, բայց հանգամանքներն են ստիպել: Նշել է, որ իրազեկող տարբեր խաղաղ միջոցներ գործի դնելու անարդյունավետությունից հետո է անցել զինված պայքարի: Եվ ահա պայքարելով թուրքական ժխտողականության դեմ՝ 78 տարեկան հասակում (1973թ.) Կալիֆորնիայում գնդակահարել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա տեղակալին։ Դատապարտվել է ցմահ բանտարկության: 8 տարվա բանտարկությունից հետո բողոքարկվում է դատվճիռն, ու Յանիկյանին ազատ արձակում: Ազատության մեջ ապրում է ընդամենը 2 ամիս:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02