«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեռևս 2019 թ. մարտի 4-ին իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոյի կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այսպես՝ դեռևս 2003 թվականին գործարար Դանիլո Պասսարիելլոն ՀՀ-ում հիմնադրել է «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ն՝ Հաշվեքննիչ պալատի ներկայիս նախագահ Լևոն Յոլյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի, ՀՀում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանի և Հովսեփ Պետրոսյանի հետ միասին, ընդ որում, Պասսարիելլոյի համոզմամբ, ընկերության իրական բաժնետերը եղել է Ալիկ Սարգսյանը, այլ ոչ թե նրա եղբայր Արմեն Սարգսյանը:
Գործարարի համոզմամբ, իր գործընկերները, տարիներ շարունակ ապօրինի գործողություններ կատարելով, անհայտ ուղղություններով ֆինանսական միջոցները ելքագրելով, թաքցրել են ընկերության իրական եկամուտը, տնօրինել են ընկերության միջոցները անձնական նպատակներով և զրկել են իրեն ընկերության գործունեությունից շահութաբաժին ստանալու հնարավորությունից:
Բոլոր կողմերի մոտեցումները ճշտելու նպատակով մենք փորձեցինք կապ հաստատել Լևոն Յոլյանի հետ՝ զանգահարելով Հաշվեքննիչ պալատ: Այնտեղից, ի պատասխան մեր հարցման, փոխանցեցին պարոն Յոլյանի դիրքորոշումը. «Նախաքննության ընթացքը որևէ կերպ չվտանգելու համար պարոն Յոլյանը ներկա պահին հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի»:
Փորձեցինք կապ հաստատել նաև Ալիկ Սարգսյանի հետ: Նա, մինչև վերջ չլսելով հարցը, ասաց, որ շատ զբաղված է և որ ավելի ուշ զանգահարենք իրեն: Սակայն օրվա ընթացքում մեր հետագա մի քանի զանգերը մնացին անպատասխան:
Մեզ հաջողվել է կապ հաստատել Դանիլո Պասսարիելլոյի հետ. վերջինս հաստատեց, որ մեր ունեցած տեղեկատվությունը ճիշտ է: Նա նշեց, որ դիմել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանին, որևէ կերպ չի ցանկանում պրովոկացիայի ենթարկել մյուս կողմին և, հարգելով նախաքննական գաղտնիքը, հրաժարվում է պատասխանել մեր մյուս հարցերին՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող ենք կապ հաստատել իր փաստաբանի հետ:
Գործարարը հավելեց, որ նախկինում հույս չուներ, թե իրավապահ մարմիններին դիմելով՝ կհասներ որևիցե հաջողության՝ նկատի ունենալով գործընկերների դիրքը և կապերը, սակայն հեղափոխությունից հետո հավատում է իրավապահ մարմինների անաչառությանը և համոզված է, որ ապօրինությունը կբացահայտվի, և մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02