Թուրքիայի իշխանություններն, ըստ ամենայնի, մտադիր են վերանայել իրենց որոշումը Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը ձեռքբերելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական անձանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պարբերականի տվյալներով՝ Անկարայում դա կապում են երկրում տնտեսական իրավիճակի կտրուկ անկման եւ լիրայի փոխարժեքի նվազման հետ, եւ խուսափում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներից Ռուսաստանի հետ գործարքի պատճառով: «Հուլիսին Ս-400 համակարգերի մատակարարումը տեղի չի ունենա, հայտարարել է Թուրքիայի նախագահը, քանի որ այդ ձեռքբերումը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներին, իսկ լիրայի փոխարժեքի ներկայիս անկման պարագայում դա կնշանակի Թուրքիայի տնտեսական անկումը»,-նշել է Bild-ի աղբյուրը: Նրա խոսքով՝ «Թուրքիայում տնտեսական ճգնաժամը սրվում է Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականության պատճառով:» Ավելի վաղ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը ելույթ է ունեցել Ռուսաստանից զենիթա-հրթիռային համակարգերի գնման դեմ: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան շարունակի մնալ արեւմտյան միության ամուր մասնիկը, եւ մեծապես անհանգստացած ենք Ս-400 համակարգերի գնման կապակցությամբ»,-հայտարարել է նա Ստամբուլում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Ս-400 համակարգերը մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքման փաստը հաստատվել էր 2017 թվականին: Թուրքական կողմը պետք է ստանար այդ համակարգերի մեկ զորագնդային համալիր: ԱՄՆ-ը ձեռնարկում է ակտիվ փորձեր Թուրքիային այդ սպառազինությունը ձեռբերել թույլ չտալու ուղղությամբ: Ս-400 «Տրիումֆ» ռուսական զենիթա-հրթիռային համակարգը մեծ եւ միջին հեռավորության է: Այն նախատեսված է օդային հարձակման եւ լրտեսական միջոցները (այդ թվում՝ թռչող սարքերը, որոնք ստեղծված են «սթելս» տեխնոլոգիայով) եւ ցանկացած այլ օդային թիրախները ոչնչացնելու համար ինտենսիվ կրակի եւ ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02