Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ին հանդիպեց Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Արտգործնախարարներ Մնացականյանը և Քովենին ընդգծեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա մեծ ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկխոսության առավել ակտիվացման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնացվեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ որպես բազմակողմ համագործակցության, փոխշահավետ կապերի ստեղծման ձևաչափ: Հայաստանի և Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության 10-ամյակի և նախարարական հանդիպման ժամանակ ծավալված քննարկումների շուրջ՝ ընդծելով, որ հոբելյանը լավ առիթ է արձանագրված ձեռքբերումներին անդրադառնալու, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները ուրվագծելու առումով: Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02