Նեպալցի շերպա ուղեկցորդ Քամի Ռիթան հերթական անգամ ռեկորդ է սահմանել Էվերեստը հաղթահարելու թվաքանակով՝ բարձրանալով աշխարհի ամենաբարձր լեռը 23-րդ անգամ, տեղեկացնում է ՌԻԱ-«Նովոստի»-ն՝ հղում կատարելով Himalayan Times պարբերականին։ Ինչպես տեղեկացրել է Seven Summit Treks ընկերության տնօրեն Մինգմա Շերպան, որն արշավներ է կազմակերպում դեպի Էվերեստի գագաթ, Նեպալի Սոլուկհումբու շրջանում ապրող 49-ամյա Քամի Ռիթան աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը հաղթահարել է չորեքշաբթի, ժամը 7.50-ին։ «Քամի Ռիթան Seven Summit Treks-ի արշավախմբից Նիմա Վանգդի Շերպայի հետ միասին պատմություն է կերտել աշխարհի տանիքին»,- պարբերականին ասել է Մինգմա Շերպան։ Պարբերականը նշում է, որ իր առաջին վերելքը Էվերեստ Քամի Ռիթան կատարել է 1994 թվականին։ 2018-ի մայիսին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կատարելով 22-րդ վերելքը լեռան գագաթին։ Առաջին վերելքը աշխարհի ամենաբարձր լեռնագագաթին տեղի է ունեցել 1953 թվականի մայիսի 29-ին շերպա Թենցինգ Նորգեեմի եւ նորզելանդացի Էդմունդ Հիլարիի կողմից։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02