Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը:
Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ փոփոխվում է, սակայն պետք չէ վախենալ այդ փոփոխություններից, քանի որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում:
«Նրանք, ովքեր ունեն հստակ տեսլական, թե ինչ են անում, նրանք, ովքեր ներդաշնակության մեջ են ժամանակի հետ, կշահեն: Ինձ համար սա սպառնալիք չէ, սա հնարավորություն է հրաշալի աշխարհ կառուցելու, որտեղ պետք է ապրենք: Մարտահրավերներ նետող, բայց հետաքրքիր աշխարհ»,-ասել է Հանրապետության նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը հայերի դարն է: «Մենք համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ խիստ լավատեսական է տրամադրված ապագայի հանդեպ:
Պատասխանելով հեղափոխական էվոլյուցիայի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիաները փոխվում են և աշխարհը տարբեր է լինելու:
«Ես համոզված եմ, որ ինչ-որ կերպ մենք կկարողանանք լուծումներ գտնել ներկայիս այն խնդիրների համար, որոնց առերեսվում ենք: Տարբեր երկրներ զարգանում են տարբեր արագությամբ, զարգացնում են տարբեր ճյուղեր: Եվ եթե կենտրոնանանք տեխնոլոգիական նոր սերնդի, արհեստական բանականության, մեծ տվյալների կառավարման, բիոտեխնոլոգիաների վրա, մի քանի տարի հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվել անորոշություններով լի աշխարհում»:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02