National Action արգելված կազմակերպությունից բրիտանացի նեոնացիստը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով Համայնքների պալատի անդամ, լեյբորիստ Ռոզի Կուպերի սպանության նպատակով դավադրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Independent-ին: Ավելի վաղ Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը հրապարակել էր դատավճիռը կազմակերպության առաջնորդ, 32-ամյա Քրիսթոֆեր Լիտգոյի եւ նրա 24-ամյա կողմակից Մեթյու Հանքինսոնի նկատմամբ: Դրանք մեղավոր էին ճանաչվել արգելված ծայրահեղական կազմակերպությանը անդամակցելու համար: Լիտգոն ազատազրկվել էր ութ տարի ժամկետով, իսկ Հանքինսոնը՝ վեց տարի: Լոնդոնի Օլդ-Բեյլի կենտրոնական քրեական դատարանը դատապարտել է 23-ամյա Ջեք Ռենշոուին ցմահ ազատազրկման նվազագույնը 20 տարվա պատիժ կրելու ժամկետով: National Action-ի առաջնորդը բերման էր ենթարկվել դավադրության մասին գործի հետաքննության շրջանակներում: Խուզարկության ժամանակ Լիտգոյի մոտ հայտնաբերվել էր 50 սմ երկարությամբ դանակ: Դավադրությունը բացահայտվել էր տեղեկատվությունը տրամադրած աղբյուրի միջոցով, որը 2017 թվականի հուլիսին կիսվել էր իր ունեցած տեղեկություններով իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հետ: Հետաքննության տվյալներով՝ Լիտգոն հաստատել էր Կուպերի սպանությունը Ռենշոուի հետ զրույցում: Ավելի վաղ Ռենշոուն մեղավոր էր ճանաչվել ահաբեկություն նախապարաստելու եւ ոստիկանության սպանության համար դավադրության մեջ: Սակայն ատենակալները չեն համարել Լիտգոյին մեղավոր Կուպերի վրա մահափորձ նախապատրաստելու առումով՝ ուժի մեջ թողնելով միայն արգելված կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքը: 2018 թվականի ձմռանը բրիտանական ոստիկանությունն իրականացրել է National Action-ի անդամների զանգվածային ձերբակալություններ ամբողջ երկրի տարածքում: Վերջին ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարին. հինգ տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք ահաբեկչություններ նախապատրաստելու եւ հրահրելու համար: National Action-ը նեոնացիստական երիտասարդական կազմակերպություն է, որը 2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում արգելված կազմակերպությունների ցանկում, երբ սատարել է Համայնքների պալատի անդամ Ջո Կոքսի սպանությունը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02