Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում և նշել, որ Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, ապա ավելացրել, որ դատական համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է պետության համար։
«Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչը տեղի է ունեցել մեր երկրում, ինչը տեղի է ունենում Հայաստանում: Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, դատական համակարգի խոցելիությունը: Քաղաքացիների ընդունելության ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ գալիս են և տարիներ առաջ դատական վճիռներից բողոքում են: Երբ նայում ես գործը տեսնում ես, որ այդ քաղաքացին հարյուր տոկոսով ճիշտ է, տեսնում ես, որ դատավորը պաշտպանել է ինչ-որ մի օլիգարխի շահերը, ինչ-որ մի կրիմինալ տարրի շահերը»,– ասել է Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետն ափսոսանք է հայտնել առ այն, որ այդ երևույթները շարունակվում են նաև այսօր։ «Եվ, ցավոք սրտի, ինչն է ամենահետաքրքիրը, որ այսօր շարունակվում է այդ ամենը, և մեկ տարի է՝ արդեն մենք անցել ենք մեկ այլ ռեժիմի, բայց այս մի համակարգն ուղղակի խանգարում է: Մենք ամեն օր առնչվում ենք բոլոր գործերի հետ և մեր ամեն մի քայլը իրավական մասով ինչ-որ մի խնդիր ունեցող քայլ է, և մենք ուղղակի չենք կարողանում առաջ գնալ, կանգնել ենք ու վերջ: Մենք մեր մասով, այն ինչը չի առնչվում դատական համակարգին, համակարգը տանում ենք առաջ: Բայց սա մեծ խոչընդոտ է մեզ համար, և ես կարծում եմ, որ այս համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է մեր պետության համար»,- ընդգծել է քաղաքապետը:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02