«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի երկու փոխմարզպետ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մինչև իշխանության գալը վարչապետն ու թիմակիցներն անընդհատ քննադատում էին, որ տարծքային կառավարման մարմիններն իրենց չեն արդարացնում, և այնտեղ լուրջ ու խորքային անելիքներ կան, և հատկապես թիրախավորվում էին փոխմարզպետները՝ նշելով, որ նրանք, ըստ էության, ոչնչով չեն զբաղվում, և այդ հաստիքները պետք է վերացվեն:
Սակայն իշխանափոխությունից արդեն անցել է մեկ տարի, իսկ իշխանությունների կողմից այս ոլորտի հետ կապված կոնկրետ գործողություններ չեն արվել: Կատարված պաշտոնանկությունները բավականին հետաքրքրական են հատկապես այն առումով, որ Արարատի մարզպետն անընդհատ հայտնվում է ինչ-որ զավեշտալի ու անհասկանալի իրավիճակներում, բայց շարունակում է պաշտոնավարել:
Քանիցս խոսել ենք այն մասին, որ մարզպետներն այս իշխանությունների ամենաթույլ և ռիսկային կադրերն են: Կան տեղեկություններ, որ մարզպետարանների ղեկավար կազմերի փոփոխությունները շարունակություն են ունենալու, և այս ֆոնին հետաքրքրական է, թե ով է լինելու հաջորդը:
Չի բացառվում, որ մարզպետարաններում սկսված այս տոտալ փոփոխություններն անդրադառնան նաև Արագածոտնի մարզին, քանի որ մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից ռուսական դրոշը տրորելու տեսանյութի տարածումից հետո ՀՀ-ն խնդիր ունի ՌԴ-ին ցույց տալու, որ նա հատուկ չի նշանակվել մարզպետ. այդ տեսանյութերը նշանակումից որոշ ժամանակ անց են հայտնվել համացանցում, իսկ իշխանությունները կարող էին և նման ակցիայի մասնակցության մասին տեղյակ չլինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02