ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ կաթնամթերքի ապրանքախմբում 2016թ. հուլիսին 2015թ. հուլիսի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2016թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնանկում:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2016թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների` համապատասխանաբար 2.9%, 2.5% և 1.1% գնանկում:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. հուլիսին 2015թ. հուլիսի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2016թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 1.5% գնանկումով:
Մսամթերքի ապրանքախմբում ևս գրանցվել է գնանկում: Մասնավորապես, 2016թ. հուլիսին 2015թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4.0%, իսկ 2016թ. հունիսի համեմատ` 0.1% գնանկում: 2016թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի մսի՝ 4.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 3.5%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ )` 2.4%, հավի բդի՝ 0.8%, աղացած մսի՝ 0.5%, տավարի մսի 0.4% գնանկում:
Միաժամանակ, թռչնամիսը թանկացել է 1.6%-ով, խոզի միսը՝ 1.9%-ով:
Նշենք նաև, 2016թ. հուլիսին հունիսի համեմատ hանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.6%, այլ մթերքի՝ 0.5%, կենդանական և բուսական յուղերի՝ 0.4%, հացամթերքի՝ 0.1%, հրուշակեղենի 0.1% գնանկում:
Ինչ վերաբերում է հավկիթի գներին, ապա ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հուլիսին 2015թ. հուլիսի համեմատ նվազել է 10.3%-ով, իսկ 2016թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.2% գնաճ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. հուլիսին 2015թ. հուլիսի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2016թ. հունիսի համեմատ աճել է 0.7%-ով:
Աղբյուրի համաձայն՝ 2016թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.1%, ոչ ոգելից խմիչքի 2.6% գնաճ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02