Թուրքիան կրկնակի նվազեցրել է ԱՄՆ-ից ներկրվող 22 տեսակի ապրանքների մաքսատուրքերը ի պատասխան ամերիկյան կողմի՝ թուրքական պողպատի մաքսատուրքերի նվազեցման որոշման, հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Սպիտակ տունն անցյալ ուրբաթ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն երկու անգամ՝ 25 տոկոսով նվազեցրել է թուրքական պողպատի համար մաքսատուրքերը: Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնակի բարձրացրել էր թուրքիայից ներկվող ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը 20 եւ 50 տոկոսով համապատասխանաբար: «Մայիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը որոշում է ընդունել 50 տոկոսից մինչեւ 25 տոկոս նվազեցնել թուրքական պողպատի մաքսատուրքերը: Փոխադարձ հիմքով մենք որոշեցինք կրկնակի նվազեցնել Միացյալ Նահանգներից ներկրվող 22 տեսակի ապրանքների մաքսատուրքերը: Այդ որոշման համաձայն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 521.5 մլն-ից կնազեն մինչեւ 260.6 մլն դոլար», - Twitter-ում գրել է Փեքջանը: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել ԱՄՆ հետ երկկողմ առեւտրի համար խոչընդոտների վերացման ուղղությամբ:
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02