Այսօր` օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց իր վարած Toyota Camry մակնիշի 33 VՍ 064 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Թբիլիսյան խճուղու 35/2 շենքի բնակիչ, 33-ամյա Ռոման Գալստյանին:
Իչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ռ. Գալստյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ռ. Մասումյանը Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ժամը 04:30-ի սահմաններում Ռ. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44