Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն է առաջացել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի միջև: Նրանց միջև լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի և Վենեսուելայի հետ Վաշինգթոնի խնդիրների ֆոնին: Մայիսի 22-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի չորս աղբյուր:
Նրանց տվյալներով՝ երկու «ճուռակների» միջև լարվածությունը պայմանավորված է ոչ թե արտաքին քաղաքականության նկատմամբ մոտեցումների տարբերությամբ, այլ պաշտոնեական պարտականությունների կատարման ոճով: Այսպես, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի շրջահայացությունը հարուցում է պետքարտուղարի բացահայտ գրգռվածությունը և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի իր լիազորությունների բռնատիրման փորձի կասկածանքներ: Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի մոտ տպավորություն է ստեղծվել, թե «Ջոն Բոլթոնն իրեն պետքարտուղար է ներկայացնում» և չափազանց հաճախ է դիմում Twitter-ին՝ նշելու իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն հրատապ թեմայի վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ Պոմպեոյի և Բոլթոնի միջև լարվածությունը դրսևորվում է Սպիտակ տանը կից ազգային անվտագնության խորհրդի խորհրդակցություններում: «Կան տարաձայնություններ, և դա նկատելի է դառնում»,- նշել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: Մնացած աղբյուրները հավատացնում են, որ բանն առայժմ բացահայտ դիմակայության չի հասել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02