Կոտայքի մարզում արգանդի վիրահատությունից հետո մահացած 45-ամյա կնոջ մոտ, դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով, արձանագրվել է սրտի սուր կաթված: Այս մասինNEWS.am-ին ասաց Աբովյանի ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանը:
45-ամյա Արուսյակ Ա.-ն ծննդատուն է ընդունվել օգոստոսի 2-ին, արգանդի միոմա, արնահոսություն ախտորոշմամբ: Լարիսա Մադոյանի խոսքով՝ կինը նախապատրաստվել է վիրահատության, կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ էլեկտրոկարդիոսրտագրություն եւ էխոսրտագրություն:
«Հետազոտությունների արդյունքում սրտի կողմից նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել: Օգոստոսի 4-ին կինը ենթարկվել է վիրահատության, կատարվել է արգանդի ամպուտացիա: Վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Օգոստոսի 5-ին մինչեւ ժամը 14:30-ի սահմանները կինը գտնվել է բավարար վիճակում: Այնուհետեւ Արուսյակը գանգատվել է կրծքավանդակի եւ հատկապես կրծոսկրի շրջանի սուր ցավից ու ինքնազգացողության վատացումից: Արձանագրվել է հիվանդի ճնշման սրընթաց անկում եւ սրտի կանգ՝ մոտավորապես տասը րոպեի ընթացքում: Վերակենդանացման բոլոր միջոցառումները, որ կատարվել են կնոջ վատ զգալու առաջին իսկ րոպեներից, ապարդյուն են անցել: Կնոջ մոտ սրտի սուր կաթված է ախտորոշվել, ինչը հաստատվեց դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով»,- ասաց տնօրենը:
Լարիսա Մադոյանի խոսքով՝ ծննդատան ամբողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին եւ մտերիմներին կնոջ անժամանակ մահվան կապակցությամբ:
news.am
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44