Ղարաբաղի հիմնախնդիրը գտնվում է աշխարհաքաղաքական մի շարք գործընթացների կենտրոնում և կրում է դրանց անմիջական ազդեցությունը. Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին՝ ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին սպասվող Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպմանը և այդ ընթացքում ԼՂ հիմնախնդրի քննարկմանը՝ Կայծ Մինասյանը նկատեց, որ ԼՂ հիմնախնդիրը մտահոգում է նաև հարևան Իրանին:
Հիշատակելով, որ ժամանակին Իրանին միջազգային պատժամիջոցներից ազատելուն դեմ էին Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան՝ նկատեց, որ հիմա այս բոլոր պետությունների հարաբերությունները Իրանի հետ բարելավվում են: Փոքր պետություններն էլ, ըստ քաղաքագետի, ինչպիսին Հայաստանն է, իրենց վարած սխալ քաղաքականության հետևանքով դառնում են վերը նշված գործընթացի խաղալիքներ:
«Բայց փոքր պետությունները երբեմն կարող են օգուտ քաղել նման զարգացումներից, այստեղ է, որ Հայաստանը պետք է ճիշտ դիվանագիտություն վարի և զարգացնի իր հարաբերությունները»,– ասաց Կայծ Մինասյանը:
«Իրանի ապագան ևս կապված է ԼՂ-ի հետ, հիմա Իրանի հարստությունները պետք է անցնեն Հայաստանի և Ադրբեջանի խողովակով, գիտենք, որ Ռոհանին և Ալիևը պետք է հանդիպեն և քննարկեն նաև այդ հարցերը»,– ասաց Կայծ Մինասյանը:
Հաջորդ գործընթացը, որ տեղի է ունենում, ըստ քաղաքագետի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավվումն է. «Երբ որ Թուրքիան և Ռուսաստանը համագործակցում են, հայերը վճարում են այդ գինը: Սա ևս պետք է հաշվի առնվի»,֊ ասաց նա:
Երրորդ գործընթացը վերաբերում է Արևմուտքի քաղաքականությանը. «Այն սկսել է առավել շատ կարևորություն տալ Վրաստանին և Ադրբեջանին՝ իրենց անձնական շահերը հաշվի առնելով»,- ասաց Կայծ Մինասյանը՝ նկատելով, որ սա այնքան էլ լավ չէ Հայաստանի և ԼՂ հիմնախնդրի համար:
«Ղարաբաղի հարցը այդ երեք ընթացող գործընթացների մեջ է: Ռուսաստանն էլ փորձում է իր կայսերապաշտական քաղաքականությունը վարել: Ռուսներն ուզում են Հայաստանը տեսնել փակուղու մեջ՝ համագործակցելով Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ»,– ասաց նա:
tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02