Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Օլիմպիական խաղերի որակավորման փուլում հավաքելով 15,583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս է եկել եզրափակիչ փուլ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի է կատարել, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ է գործել: Երկու ցատկի հանրագումարում հայ մարզիկը վաստակել է 14,566 միավոր և գրավել 11-րդ հորիզոնականը։ Այդ արդյունքը, սակայն, նրան հնարավորություն չի տվել՝ հաղթահարելու որակավորման փուլը:
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է որակավորման փուլում Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի ելույթներին:
«Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն: Մերդինյանի ստացած գնահատականը՝ 15,583 միավոր, հնարավորություն կտա՝ պայքարելու եզրափակչում: Նա արեց վարժությունը այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, իսկ ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակչում:
Ինչ վերաբերվում է Արթուր Դավթյանին, նա առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավելի կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանն անհաջողության մեջ միայն իրեն է մեղադրում»,- նշել է Սերոբյանը:
Անհատական գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 14-ին և 15-ին:
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
18:18 02.05.26
19:15 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44