«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկությամբ նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով: Ընդ որում, Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդպիսի ոստիկանները քիչ են լինելու։ «Գուցե 1-2 ոստիկան լինեն, ովքեր վնասվածք են ստացել և դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում և վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն և իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – նշեց նա։
Նկատենք, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո շատ ոստիկաններ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տվել` մարտի 1-ի առավոտյան նրանց կողմից, իբր, դաժան բռնության ենթարկվելու վերաբերյալ, բայց նրանք, բնականաբար, որևէ փոխհատուցում չեն ստանալու:
Մինչ այդ տեղեկացնենք` ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը. նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02