Մենք պետական սահման ունենք, բայց սահմանազատման պրոցեսը անխուսափելիորեն պետք է հաստատագրի այդ սահմանի իրական լինելը, այն ինչ արդեն սկսված է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա դժվարացավ ասել, թե դա որքան կտևի. «Դուք գիտեք, որ Վրաստանի հետ սահմանազատման պրոցեսը մինչև հիմա գնում է, տասնյակ տարիներ է։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի, և հետո շտկումները կգնան։ Պետական սահմանի չգոյությունը կարող է հանդիսանալ նաև պատերազմների հիմք։ Ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ այդ սահմանի կայացման իրավական պրոցեսը ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեզ հետ միասին»,–ասաց նա։ Անդրադառնալով քիչ առաջ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետական սահման չունի, Քոչարյանն ասաց. «Իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել։ Դուք հիմա ստում եք, իմ ներկայությամբ չի ասել այդպիսի բան»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ Արցախի հայաթափման օրը տոնակատարություններ են կազմակերպվում,Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դա տոնակատարության օր չի։ Իմ կարծիքն եք ուզում իմանա՞լ: Ո՛չ, երբեք դա տոնակատարության օր ընդունել չի կարելի»։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հայաստանի անկախությունն այսօր վտանգված է, նա ասաց. «Անկախությունը միշտ պետք է պաշտպանել և պաշտպանելու համար պետք է բոլորս պատրաստ լինենք, անկախ նրանից իշխանություն ենք, թե ընդդիմություն։ Պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ նաև մեր զինված ուժերի կայացման հանդեպ տարբեր ընկալումների միջով անցնում»։ Դիտարկմանը, որ սահմանազատման գործընթացը դոփում է տեղում, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «30 տարուց ավել է դոփում է, ինքը բայց այդ դոփալը չի նշանակում որ պետք է վերցնենք զենքերը, սկսենք իրար վրա կրակել։ Պետք է ինչ-որ միջազգային իրավունքի նորմերից ելնելով կրակելը մնա հետին պլան, սահմանազատումը մեզ պետք է բերի այնպիսի լուծումների, որպեսզի դա խախտել հնարավոր չլինի։ Տեղում դոփելը վատ բան է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ պատային իրավիճակները արագ լուծումներ ստանան»։
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
11:23
11:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02