«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ է արձագանքել ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությանը, դրանից հետո ՀՅԴ-ականների «Ես եմ ծեծել» ակցիային: Փաշինյանը նշել է. «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք»։
ՀՀ վարչապետը նաեւ ընդգծել է. «Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»:
Սակայն ՀՅԴ-ականները պնդում են, որ այդ խոսքերն իրենց չէին ուղղված: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որեւէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են:
«Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք։ 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը այս տարվա հունվարին ՀՅԴ ընդհանուր ժողովին իր ուղերձում իշխող մեծամասնության անունից այդ կուսակցության հետ համագործակցության պատրաստակամություն էր հայտնել: Բայց այդ կոչը կարծես մերժվեց, ու ավելին՝ հիմա նրանց հարաբերությունները գնալով սրվում են: Պատահական չէ, որ ՀՅԴ-ականները պարբերաբար քննադատում են իշխանություններին, ընդ որում՝ բավական կոշտ` չմոռանալով տողատակերում նաեւ որոշակի սպառնալիքներ հնչեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02