Հարկային օրենսդրությունը երեք մակարդակում փոփոխման կարիք ունի՝ ընթացիկ, միջնաժամկետ եւ հեռանկարային: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հարցին, թե Հարկային օրենսգրքի փոփոխություններում կա՞ դրույթ, որի հետ ինքն անձամբ համաձայն չէ, Անանյանը պատասխանեց. «Այն, ինչ ներկայացվել է ԱԺ, ընթացիկի մի մասն է միայն: Մենք միջնաժամկետի եւ հեռանկարայինի առումով արմատական փոփոխությունների կարիք ունենք: Դրա հետ կապված կառավարությունում կան հստակ մի քանի ուղղություններ, որոնք քննարկվում են: Ինչի հետ համաձայն չե՞մ. համաձայն չեմ, որ մեր հարկ վճարողները ժամանակին չեն վճարում հարկերը: Իսկ ԱԺ ներկայացրած փաթեթին համաձայն եմ, որովհետեւ որպես կառավարությունում աշխատող ինքս էլ կրում եմ համապարփակ պատասխանատվություն այդ փաթեթի համար»: Հարցին, թե ինչու է կառավարությունը պարբերաբար փոփոխում հարկային օրենսգիրքը, Անանյանը պատասխանեց, որ այդ փոփոխությունները նրա համար են, որ ունենանք լավ հարկային օրենսգիրք. «Երբ կունենաք լավը, համաձայն կլինեմ, որ պետք չէ շուտ-շուտ փոխել: Մենք այս փոփոխությունները կատարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չունենք մեզ համար հասկանալի, մեր տեսանկյունից ճիշտ հարկային քաղաքականություն ներկայացնող իրավական փաստաթուղթ: Այդ փոփոխությունները պետք է անենք միշտ: Ես ավելի արմատական փոփոխությունների կողմնակից եմ, ես կդնեի նորը կգրեի: Նորը գրելու համար պետք լիներ տարիների պրոցես: Բայց ճիշտ չէ տարիներով նորը գրելու ընթացքում չունենալ ընթացիկ հարկային օրենսդրություն: Դրա համար մենք պետք է եղածը լավացնենք, ու մտածենք ավելի լուսավոր ու պայծառ ապագայի մասին»:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
12:03 25.08.26
20:33 25.08.26
14:07 25.08.26
14:37 25.08.26
10:14 25.08.26
11:33 25.08.26
19:04 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02