Իմ հերոսը Բալասանյանն է
Էս օրերին ինչ ասես՝ չտեսանք. գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներ, դեզինֆորմացիայի հեղեղ, աբիժնիկների ջղաձգումներ, հակահերոսների հերոսացում, ինքնահավան փոքրամասնության պարտադրանք մեծամասնությանը… Շա՜տ դիմակներ պատռվեցին, շա՜տ բան ի հայտ եկավ, ցավալի՜ բաներ… Դեռ շատ կխոսենք, կվերլուծենք, կփորձենք հասկանալ՝ ինչ կատարվեց մեզ հետ և ինչու չկատարվեց: Խոսքս ուրիշ բանի մասին է՝ երկրից խռովելու անթույլատրելիության: Եվ ուզում եմ խոսել Վիտալի Բալասանյանի օրինակով, որ իսկական հերոս է, ի տարբերություն էս օրերին հերոս հորջորջվածների, իսկական սպա է, ի տարբերությունը երդումը դրժած <գնդապետների>, իսկական տղամարդ է, ի տարբերություն ժուռնալիստկաների մոտ զենքով հոխորտացողների… Ի՞նչ եք կարծում՝ առնվազն նեղսրտած չի՞ լինի Ազատամարտը փառքով անցած ու հետո բանակից դուրս դրված գեներալ Բալասանյանը: Հաստա՛տ կլինի, նույնիսկ՝ ավելին, բայց Քառօրյա պատերազմին առանց կանչի ու խնդրանքի կանգնեց, չէ՞, առաջին գծում ու էնպես կանգնեց, որ նրա մասին, ինչպես առաջին պատերազմից հետո, էլի լեգենդներ են պատմում: Հետո ոստիկանական գնդի գրավման ավանտյուրան էր Երևանում: Էլի առանց կանչի ու խնդրանքի եկավ ու կանգնեց առաջին գծում: Նեղացրին՝ կանգնե՛ց, անվանարկեցին՝ կանգնե՛ց, ինչ լուտանք ասես թափեցին անմաքուր բերանները՝ կանգնեց: Կանգնեց էնքան ու էնպես, որ սեփական պետության վրա զենք բարձրացրածները իրենց ոտով դուրս եկան գնդից: Էս սարսափելի սադրանքը ծրագրողների հղացումով երեսուն թաղում միանգամից պայթեցնելու էին Հայաստանը: Ուրեմն, թող <ապստամբները> ամեն օր աղոթեն գեներալ Բալասանյանին, որ ողջ են, մենք էլ փառք տանք, որ էդ պատուհասից փրկեց երկիրը: Երկի՜րը ժողովո՛ւրդ, Հայաստան պետությո՜ւնը… Իշխանությունները ինչ ու ինչպիսին ասես կարող են լինել, իշխանությունները գալիս ու գնում են, Երկիրը միշտ է, և Պետությունը միշտ պիտի լինի, մեր անձից ու ամբիցիաներից վեր, հանուն երկրի ու պետականության մենք պիտի մոռանանք մեր <ես>-ը ու դառնանք <մենք>: Վիտալի Բալասանյանը էս օրերին էս ճշմարտությունը հաստատեց, մեր աչքի առաջ ապրեց իսկական հայի ու տղամարդու ապրելու կերպը, իսկ հակառակ մտածող-գործող-ապրողները, ինչքան էլ բարձր բաներից խոսեն ու իրենց բարոյագաղափարական տկլորությանը հայրենասիրության փետուրներ ծեփեն, պարզապես ինքնասիրահարված աբիժնիկներ են, և իշխանություններին ընդունել-չընդունելը դրա հետ բոլորովին կապ չունի:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02