Ղազախստանի գործող նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խոստացել է պահպանել երկրի արտաքին քաղաքականության առումով առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բռնած ուղին, գրում է ria.ru-ն։
«Ես այդ մասին խոսել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ղազախստանը կպահպանի հաջորդությունը, իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այն կվարվի նույնկերպ, ինչ նախագահ Նազարբաևի օրոք»,- ասել է Տոկաևը նախագահական ընտրություններին քվեարկելուց հետո` լրագրողներին հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ղազախստանում ներկայիս նախագահական քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որ դրան 7 մարդ է մասնակցել, ինչը մյուս ընտրությունների համեմատ մեծ թիվ է։
«Մեր ժողովրդին բազմաթիվ հարցեր են հուզում, և ընտրությունները լավ առիթ են որոշելու՝ ով կղեկավարի երկիրը և ինչպիսին կլինի երկրի ապագան»,- հավելել է Տոկաևը։
Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանում ընթանում են նախագահական արտահերթ ընտրությունները, որին նախորդել էր մարտի 20-ին երկիրը մոտ 30 տարի կառավարած Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը։
Երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի խոսնակն էր։ Վերջինս նույնպես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02