«Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ ա քարոզարշավին: Որ ես մասնակցեի, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ»: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցի, թե ինչու բացահայտ չառաջադրեցին Վահագն Գևորգյանին, այլ գաղտնի աջակցեցին:
«Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր և կարիք չկար, որ ես քարոզարշավին մասնակցեի»,- նշեց նա և հավելեց. «Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի. առանց իմ անվան է հաղթել»:
Դիտարկմանը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ, Ծառուկյանը կոչ արեց մեջբերել վարչապետի հայտարարությունը: «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետինն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով ընտրությունների նախորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենայի և տան մի հատվածի հրդեհմանը, Ծառուկյանն ասաց. «Մենք շատ ուրախ կլինենք, որ դա բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Մեղավորները պետք է բացահայտվեն, այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկիներ» են, որ երբ 7 երեխա է քնած, նման բան են արել: Արհեստական սարքել են: Դա շինծու սարքած գործ էր: Ինձ թվում է՝ այսօր կամ վաղը դա պետք է բացահայտվի, եթե՝ ոչ ապա իրավապահ մարմինները իրենց տեղում չեն: Վարչապետը պետք է պարտադրի, որ այդ գործը բացահայտվի»:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02