Մոնտենեգրոյի խորհրդարանը լրացումներ է կատարել պետական խորհրդանիշների մասին օրենքում, որոնցով մինչեւ 20 հազար եվրոյի տուգանքներ են սահմանվում երկրի զինանշանի, դրոշի եւ օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նիստի նյութերը: Օենսդրության մեջ կատարված փոփոխություններին կողմ է քվեարկել իշխող մեծամասնության պատգամավորներից 43-ը (81-ից), դեմ եւ ձեռնպահ ձայներ չեն եղել: Պետական խորհրդանիշները վիրավորելու համար հիմա նախատեսված են 1-ից մինչեւ 20 հազար եվրոյի տուգանք իրավաբանական անձանց համար, 300-ից մինչեւ 2 հազար եվրո՝ պաշտոնատար եւ ֆիզիկական անձանց համար, 300 եվրոյից մինչեւ 6 հազար՝ մասնավոր ձեռնարկատերերի համար: Կպատժվեն զինանշանի եւ դրոշի օգտագործումը գեղարվեստական ստեղծագործության մեջ, դասավանդելիս կամ դաստիարակչական աշխատանքում, եթե դա խախտում է Մոնտենեգրոյի հանրային բարոյականությունը, հեղինակությունը եւ արժանապատվությունը: Տուգանք կսահմանվի, եթե զինանշանի կամ դրոշի վրա կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, եթե օգտագործվեն որպես ապրանքանիշ, եթե դրոշը դրվի հողին հպվելով, եթե օգտագործվի որպես գորգ կամ վարագույր: Խախտում կհամարվեն օրհներգի տեքստի կամ մեղեդու փոփոխությունները, կամ եթե դրանք ներկայացվեն Մոնտենեգրոյի համար վիրավորական կերպով: Օրենքով նաեւ պարտադիր է դարձել դրոշի տեղադրումը տեղական կառավարման մարմինների եւ այլ պետական հաստատությունների շենքերի վրա: Օրինագծի համաձայնեցման ժամանակ առաջարկվում էր տուգանք պետական օրհներգը հնչելիս կանգնելուց հրաժարվելու համար, սակայն այս նախաձեռնությունը մերժվել էր:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02