Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, որպեսզի նրանք փորձեն պակասեցնել առեւտրային լարվածությունը երկու երկրների միջեւ, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը համարում է, որ նրանց հանդիպումը «լավ միտք է»: «Փաստը, որ գոնե կա հավանականություն, որ դա կարող է հանգեցնել ապաէսկալացիայի: Այդ երկու երկրների երկխոսությունը լավ նշան կլինի ամբողջ աշխարհի համար»: ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարաբերությունները սրվել են, քանի որ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Պեկինի վրա, որպեսզի վերջինս փոխի իր առեւտրային քաղաքականությունը: Անցած ամիս լարվածության սրումն առաջացրել էր անհանգստություն լայնածավալ առեւտրային պատերազմի առիթով, որը կարող է գլոբալ ռեցեսիա հրահրել: Չնայած Եվրոպական միությունը համաձայն է ԱՄՆ-ի քննադատությունների մեծ մասի հետ, սակայն համարում է, որ պետք է այլ ճանապարհ ընտրել՝ օգտագործելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը վեճերը հարթելու եւ նոր կանոնները քննարկելու համար, ասել է Մալմստրեմը: Նա նշել է, որ Չինաստանին անհրաժեշտ են ռեֆորմներ, եւ վերջինս պետք է հրաժարվի հսկայական արդյունաբերական սուբսիդիաներից ոչ միայն գաղափարական, այլ նաեւ պրագմատիկ պատճառներով եվրոպական, ամերիկյան եւ այլ արեւմտյան ներդրումների անդադար հոսքն ապահովելու համար:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02