Աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս ՀՀ-ում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանց մի մասը ստվերից դուրս եկած, մյուս մասը նոր ստեղծված աշխատատեղերն են, բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ մեր 100 փաստերում աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ այս դեպքում աշխատատեղերի ավելացման ցուցանիշները եռանիշ, քառանիշ աճեր կգրանցեին:
«Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում ոմանք փորձում են վերակենդանացնել բռնության ենթամշակույթը, որը նախորդ 25 տարիներին իշխել է Հայաստանում:
«Ոմանք փորձում են վերակենդանացնել բռնության ենթամշակույթը՝ մեզ մեղադրելով մեղմության մեջ, մեր բարեկրությունը որպես թուլություն մեկնաբանելով, բայց այս մասին ասված է նաև մեր կուսակցության ծրագրի մեջ, որտեղ ընդգծվում է ինքնապաշտպանվելու հանրության իրավունքը: Այո, հանրությունն ինքն իրեն բռնությունից պաշտպանելու իրավունք ունի և այդ պաշտպանության լիարժեք գործիքը պետք է դառնան իրավապահ մարմինները, քրեական օրենսգիրքը, անկախ դատարանները: Անկախ դատարաններ սկսելու գործընթացը մենք սկսել ենք և որևէ կասկած չլինի, որ հասցնելու ենք մինչև վերջ»,- ասաց վարչապետը:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02