Իրանի հետ պատերազմը իսկական աղետ կդառնա ԱՄՆ-ի համար: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի մեղադրանքները, որ Իրանը հարձակվել է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա:
«Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումներն անթույլատրելի են և պետք է ամբողջովին հետաքննվեն: Սակայն այդ միջադեպը չպետք է օգտագործվի որպես Իրանի հետ պատերազմի առիթ, պատերազմ, որը կդառնա իսկական աղետ Միացյալ Նահանգների, Իրանի, տարածաշրջանի և աշխարհի համար:
Այժմ ժամանակ է, որ Միացյալ Նահանգները ցուցաբերի համաշխարհային առաջնորդություն և միավորի տարածաշրջանի երկրներին աճող լարվածության շուրջ դիվանագիտական որոշում կայացնելու համար: Ես նաև կցանկանայի հիշեցնել նախագահ Թրամփին, որ Կոնգրեսը իր թույլտվությունը չի տվել Իրանի հետ պատերազմելու համար: ԱՄՆ-ի միակողմանի հարձակումն Իրանի վրա կլինի անօրինական և հակասահմանադրական»:
Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետև բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակումների մեջ մեղադրել են Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02